Հայաստանը այն երկրների շարքին է դասվում, որտեղ բնությունը յուրահատուկ գեղեցկություն ունի և հիացնում է իր գույներով։ Հայաստանում ամռանը դրախտային եղանակ է Ձեզ սպասվում, ամենուր հնչում են թռչունների գեղեցիկ դայլայլը, մաքուր օդը, շողացող արևը և վառ գույներով պատված բնությունը։ Ամեն ինչ հրաշալի հանգիստ վայելելու համար։
Ձեր ամառային հանգիստը սկսեք փոքր, սակայն յուրահատուկ գեղեցկություն ունեցող երկրից՝ Հայաստանից։
Ի՞նչ կարելի է տեսնել հուլիսին Հայաստանում։
Հայաստանը գեղեցիկ է տարվա ցանկացած եղանակի, սակայն ամռանը էլ ավելի հաճելի է ճանապարհորդել ցանկացած երկիր, այդ թվում նաև՝ Հայաստան։ Հայաստանում ամեն ինչ յուրահատուկ գեղեցկություն է ստանում ամռանը արևի, շողերը յուրահատուկ փայլ են տալիս ամեն քայլափոխի և էլ ավելի ջերմ են դարձնում յուրաքանչյուրիս ուղևորությունը։
Հուլիսին Հայաստանում կարելի է կազմակերպել տարբեր տուրեր և էքսկուրսիաներ Հայաստանի ցանկացած թաքնված անկյունում։ Հայաստանը հանդիսանում է եկեղեցիների, թանգարանների և վանքերի կենտրոնը աշխարհում։
Հուլիսին կարող եք լիովին վայելել այս երկրի յուրահատուկ գեղեցկությունը և սկսել Շաքիի ջրվեժ այցից, շարժվել դեպի Խնձորեսկ, քայլել ճոճվող կամրջով և զգալ ադրենալին, աշխարհի ամենաերկար ճոպանուղով հասնել Տաթևի վանական համալիր և հիանալ նրա անզուգական գեղեցկությամբ։
Նաև հուլիսին կարող եք ապահով ճանապարհորդել Հայաստանի հյուսիսային հատվածով և վայելել Դիլիջան ազգային պարկի գեղեցկությունը, այցելել Օձունի, Հաղպատի, Սանահինի վանքերը, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերի այլ գեղեցկություններ։
Ճանապարհորդեք Հայաստան 2024 թվականի հուլիսին և վայելեք Հայաստանի յուրահատուկ գեղեցկությունը:
Եղանակը Հայաստանում հուլիսին
Հայատստանում տարվա բոլոր եղանակներին հիասքանչ է և ամառը բացառություն չէ։ Հայաստանում ամռանը տաք եղանակ է, ցերեկը հիմնականում շոգ է, իսկ երեկոյան ժամերին տաք քամին ուղեկից կլինի Ձեզ։ Երեկոյան Հայաստանում շատ ուրախ է և ակտիվ, բոլորը քայլում են, սուրճ են խմում և զբոսնում են երեկոյան գեղեցիկ Երևանով։ Հուլիսին Երևնում նոր- նոր եղանակը տաքանում է և հնարավոր է դառնում լողալ մեր կապուտաչյա գանձի գրկում։
Հուլիսին տաք է նաև Հայաստանի հյուսիսում, բայց երեկոյան կարող է զով լինել և այն հիանալի ժամանակ է խաարույկ վառելու համար, փաթաթվել վերմակով, մի բաժակ թեյ, սուրճ կամ գինի խմել, և զգալ լեռնային բնության մաքուր օդը:
Կազմակերպեք 2024 թվականի հանգիստը Հայաստանում և հավատացած եղեք, որ այն կդառնա Ձեր ամենահիշարժան ճանապարհորդություններից մեկը։
Հուլիսին անցկացվող տոները և իրադարձությունները
Հուլիսին Հայաստանում նշվում է Հայաստանի Սահմանադրության օրը, որը երկրում ոչ աշխատանքային օր է և ուղեկցվում է տարբեր տոնական ու հանդիսավոր միջոցառումներով։ Նաև 2024 թվականի հուլիսի 24-ին նշվում է ամառային տոնը՝ Վարդավառը, որը օրը լցնում է պայծառ ու ուրախ րոպեներով։
Բոլորս էլ գիտենք, որ ջուրը լավագույն և միակ միջոցն է շոգին դիմակայելու համար։Վարդավառի տոնին բոլորը դուրս են գալիս փողեց և ջուր են ցփնում միամյանց վրա։ Այս օրը յուրաքանչյուր անձ կարող է դուրս գալ փողոց խաղալ, ընկերներ ձեռք բերել և անցկացնել անմոռանալի ու ակտիվ օր։ Վարդավառ՝ «Վարդերի տոն», հայկական ավանդական տոն է՝ ի պատիվ Տիրոջ Պայծառակերպությանը, որը նշվում է Սուրբ Զատիկից 14 շաբաթ անց և հայտնի է վարդի տերևներով ջուր լցնելու սովորությամբ։
Վայելեք Ձեր հանգիստը 2024 թվականին Հայաստանում և դարձեք այս հիասքանչ տոնի մի մասնիկը։
Տուրիստական ուղղություններ, տուրեր և էքսկուրսիաներ
Հուլիսին Հայստանում կարելի է կազմակերպել տարբեր տուրեր և էքսկուրսիաներ։ Այդ տուրերի և էքսկուրսիաների մեջ ներառված կլինեն ամենագեղեցիկ տեսարժան վայրերը։
Մեր կայքում կարող եք գտնել ամենայուրահատուկ և հետաքրքիր ուղղությունները ամբողջ Հայաստանում։
Ճանապարհորդեք Հայաստանով և բացահայտեք Ձեզ համար Հայաստանի յուրօրինակ գեղեցկությունը։