Հանգիստը Հայաստանում 2024 թվականի մարտին

Մարտը գարնան առաջին ամիսն է, ամիս՝ երբ բնությունը սկսում է արթնանալ ձմեռային խորը քնից, իսկ արևի ճառագայթները ջերմացնում են իրենց շողերով։

Ո՞ւր այցելել մարտին Հայաստանում։


Հայաստանն աշխարհի հնագույն երկրներից է, որն աներևակայելի հարուստ է դարավոր եկեղեցիներով ու վանքերով, հետաքրքիր թանգարաններով, գեղեցիկ տեսարժան վայրերով և, իհարկե, անգերազանցելի բնապատկերներով։ Մարտին Հայաստանն արդեն գրավում է իր տաք եղանակով։ Մարտ ամսի եղանակային պայմանները թույլ են տալիս ներառել ձիավարությունն էքսկուրսիաների ծրագրում՝ բացահայտելով Հայաստան աշխարհի բնության անզուգական գեղեցկությունը։

armenia-march-1.jpg 165.72 KB


Տաք եղանակին հնարավոր է այցելել ոչ միայն Գառնին, Գեղարդը, Զվարթնոցը, այլև ճանապարհորդել այս պատմական երկրի ամենաթաքնված, թեկուզ և հեռավոր անկյուններով: Մարտին այցելելով Հայաստան՝ չմոռանաք այցելել Նորավանքը, Խնձորեսկը, Շաքիի ջրվեժը, Հաղարծինը, Հայաստանի կապուտաչյա գանձը՝ Սևանա լիճը և նրա մյուս ոչ երկրային գեղեցկությունները։

Հայաստանը զարմանալի տեսարժան վայրերով և անգերազանցելի լանդշաֆտներով երկիր է:

Եղանակը մարտին Հայաստանում


Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղ յուրաքանչյուր եղանակ իսկապես գեղեցիկ է։ Գարնան սկզբի հետ եղանակը կամաց-կամաց տաքանում է, արևի շողերը ջերմացնում են, թռչունները վերադառնում են տաք երկրներից, բնությունը սկսում է ծաղկել, իսկ քաղաքները հագնվում են կանաչ և մեղմ վարդագույն երանգներով: Բայց, տեղացիները սովոր են այս ամիսն անվանել գիժ մարտ, քանի որ սա այն ամիսն է, երբ կարող է անձրև և ձյուն գալ, իսկ ընդամենը րոպեներ անց կարող է շողալ արևն երկնքում։ Մարտին դժվար է կանխատեսել, թե ինչպիսի եղանակ կլինի վաղը:

armenia-march-2.jpg 142.16 KB


Անկախ ամեն ինչից, եկեք չմոռանանք, որ մարտը գարնան առաջին ամիսն է, և մարտ ամսի գալստով ազդարարվում է տաք եղանակի սկիզբը։

Մարտ – գիժ, բայց և անպես գարնանային հիանալի ամիս։

Մարտի տոներն ու իրադարձությունները


Մարտին Հայաստանը մեծ շուքով նշում է մարտի 8-ը՝ Կանանց միջազգային օրը, երբ տոնական տրամադրություն է տիրում, ամենուր շնորհավորանքներ են հնչում, ծաղիկների, նվերների և անակնկալների օր։

Բաց մի՛ թողեք այս կախարդական օրը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը, կազմակերպե՛ք անմոռանալի անակնկալ ճամփորդություն Ձեր մայրերի, քույրերի, կանանց, դուստրերի համար, և թո՛ղ այս նվերը հավերժ մնա նրանց հիշողության մեջ։

Անցկացրե՛ք Ձեր հանգիստը 2023 թվականի մարտին Հայաստանում, վայելե՛ք Հայաստան աշխարհի գեղեցիկ տեսարժան վայրերը և դարձե՛ք հայկական մշակույթի մի մասը։

armenia-march-3.jpg 106.16 KB


Ճամփորդական ուղղություններ, շրջագայություններ և էքսկուրսիաներ


Մարտը գիժ ամիս է, որը հիմնականում ուրախացնում է արևի տաք ճառագայթներով, և հենց այս եղանակին կարելի է կազմակերպել տարբեր տուրեր և էքսկուրսիաներ տարբեր ուղղություններով։ Տարվա այս եղանակին կարող եք վայելել Դիլիջանի գեղեցկությունը, գեղատեսիլ քաղաք Ծաղկաձորը, Հայաստանի գունեղ մշակութային մայրաքաղաքը՝ Գյումրին, գեղեցիկ Տաթևի վանական համալիրը, որտեղ կարող եք նաև նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ Տաթևի թևերը, որտեղից բացվում է զարմանահրաշ տեսարան դեպի Որոտանի կիրճը։

Մեր կայքում Դուք կարող եք գտնել բազմաթիվ հետաքրքիր տուրեր և էքսկուրսիաներ տարբեր ուղղություններով, որոնք կօգնեն Ձեզ բացահայտել այս հնագույն երկրի յուրահատուկ գեղեցկությունը:

Ճանապարհորդե՛ք Հայաստանով մեկ 2023 թվականի մարտին և վայելե՛ք այս պատմական երկրի գեղեցկությունը: