Եկեք պատկերացնենք մի գեղեցիկ տեսարան․ այգին ծածկված է կարմիր, նարնջագույն և դեղին ծառերով, ոտքերի տակ ճռճռում են տերևները, դուք շնչում եք սառը, մաքուր և թարմ օդը և բացվում է մի հիանալի աշնանային առավոտ։
Եկեք միասին բացահայտենք Հայաստանի աշնանային գեղեցկությունը 2024 թվականին։
Ի՞նչ տեսնել հոկտեմբերին Հայաստանում
Մարդկային հոգին իրականի և արժեքավորի փնտրտուքների մեջ է մեր մոլորակի վրա գտնվելու ողջ ընթացքում, և ի՞նչը, եթե ոչ այս աշխարհի գեղեցկությունները կարող են լցնել հոգին ներդաշնակությամբ։ Հայտնվելով նոր երկրում ուզում ես վայելել նրա բոլոր գեղեցկությունները, և ընդհանրապես կարևոր չէ անձրև է գալիս, քամի է փչում, թե արևն է շողում կապույտ երկնքում։
Հոկտեմբերին անկանխատեսելի եղանակ է, չէ՞ որ դա արդեն աշնան երկրորդ ամիսն է և միևնույն է Հայաստանի գեղատելիս վայրերը հիացնում են իրենց անզուգական գեղեցկությամբ։ Հոկտեմբերին դուք հանգիստ կարող եք զբոսնել Երևանի և Գյումրիի փողոցներով, այցելել զարմանահրաշ եկեղեցիները և վանքերը ինչպիսիք են Խոր Վիրապը, Նորավանքը, Գեղարդը, Տաթևը, Սաղմոսավանքը, ինչպես նաև կարող եք համտեսել հայկական նմանը չունեցող կոնյակներն ու գինիները Հայաստանի ամենատարբեր շրջաններում։
Հոկտեմբերին Հայաստանով ճանապարհորդելով, դուք հնարավորություն կունենաք վայելել ոչ միայն նրա գեղատեսիլ վայրերը այլ նաև քաղցր և անուշահամ մրգերն ու հատապտուղները։
Եղանակը հոկտեմբերին Հայաստանում
Տարվա յուրաքանչյուր եղանակ լցնում է քաղաքն իր գույներով և թելադրում իր տրամադրությունը։ Տաք եղանակին, երբ ջինջ երկնքում շողում է արևը ուզում ես բարձրանալ լեռները, վազել անտառներով ձուլվելով բնության գեղեցկությանը, մինչդեռ անձրևոտ եղանակին ուզում ես պարզապես նստել պատուհանի կողքին, վերցնել մի բաժակ տաք թեյ և պարզապես նայել, թե ինչպես են անձրևի կաթիլները բնական փայլ հաղորդում քաղաքին։
Կազմակերպեք Ձեր հանգիստը հոկտեմբերին, մասնակցեք տարբեր տուրերի և էքսկուրսիաների, բացահայտեք ձեզ համար այս զարմանահրաշ երկրի գեղեցկությունը։
Հոկտեմբերի տոներն ու իրադարձությունները
Հոկտեմբերի առաջին իսկ օրը Արենիում նշվում է գինու փառատոնը․ ամսվա հիանալի սկիզբ։ Հենց այդ օրը կազմակերպվում են տարբեր էքսկուրսիաներ Երևանից Արենի Խոր Վիրապի և Նորավանքի այցելությամբ, իսկ հետո արդեն մասնակցում են փառատոնին և համտեսում հայկական տարբեր տեսակի գինիներ․ ինչպես ասել է ֆրանսահայ շանսոնյե Շարլ Ազնավուրը « Հայկական գինու առանձնահատկությունը նրանում է, որ այն կարելի ք զգալ, բայց անհնար է բառերով արտահայտել»։
Հոկտեմբերին նաև նշվում է դդմի փառատոնը Տավուշում։
Անցկացրե՛ք ձեր հանգիստը Հայաստանում հոկտեմբերին և բաց մի՛ թողեք այդ զվարճալի տոներին մասնակից լինելու ձեր հնարավորությունը։
Տուրիստական ուղղություններ, տուրեր և էքսկուրսիաներ
Հայաստանը բազմաթիվ գեղեցկություններով լի երկիր է, որոնք գրավում են իրենց ճանապարհորդների սրտերը տարվա ցանկացած եղանակի։
Կազմակերպելով Ձեր հանգիստը Հայաստանում հոկտեմբերին, դուք կարող եք բացահայտել այդ հնագույն և պատմական երկրի աշնանային գեղեցկությունը, դուք կարող եք մասնակցել տուրերի և էքսկուրսիաների տարբեր ուղղություններով, բացահայտել լեռների և ժայռերի, բազմադարյա եկեղեցիների և վանքերի գեղեցկությունը։ Հոկտեմբերին տուրերը կարող են ներառել այցելություն դեպի գեղատեսիլ Ծաղկաձոր, Դիլիջանի անտառապատ լեռները, ինչպես նաև կարող եք այցելել Սևան և վայելել Սևանավանքից բացվող կապուտաչյա լճի զարմանահրաշ գեղեցկությունը:
Ճամփորդե՛ք Հայաստանով 2024 թվականի հոկտեմբերին, կազմակերպե՛ք անմոռանալի տուրեր և էքսկուրսիաներ և վստահ եղեք, որ ձեր հանգիստը դեռ երկար տարիներ կմնա ձեր հիշողության մեջ։