Ճանապարհորդություն գարնանային Հայաստանում 2024 թվականին
Ճանապարհորդություն գարնանային Հայաստանում 2024 թվականին կլինի լավագույնը ձեր ունեցածներից։ Այսօր բոլոր երկրները ձգտում են զարգացնել զբոսաշրջությունը իրենց երկրում և այն դարձնել տնտեսության գերակա ուղղությունը։ Ձեզնից յուրաքանչյուրը կկարողանա գտնել ամենատարբերվող հանգստի բոլոր պայմանները Հայաստանում, որոնք կդարձնեն ձեր արձակուրդները անմոռանալի և տպավորիչ։ Ըստ վիճակագրական տվյալների Հայաստանը առաջնորդող դիրք է զբաղեցնում այն երկրների ցանկում, որոնք համարվում են զբոսաշրջության կազմակերպման լավագույն և հարմարավետ վայրերից մեկը։
Ու՞ր գնալ և ի՞նչ տեսնել գարնանը Հայաստանում
Եթե ձեզ մտահոգում են այն հարցերը, թե ու՞ր գնալ և Ի՞նչ տեսնել գարնանը Հայաստանում, ապա Concierge Travel Armenia-ն ձեր առաջ կբացի ընտրության լավագույն հնարավորությունները։ Հայաստանը հայտնի է իր առողջարանային գոտիներով, հանքային ջրերով և անտառաշատ վայրերով, որոնք կօգնեն վերականգնել ձեր առողջությունը և սկսել կյանքը նոր թարմությամբ։Հայաստանը հայտանագործությունների և բացահայտումների երկիր է, որը կհասցնի ձեր հիացմունքը իր գագաթնակետին։ Եթե ցանկանում եք ձեր ուղևորությունը համատեղել օգտակարի և հաճելիի հետ, ապա մենք պատրաստ ենք առաջարկել ձեզ բուժական տուրեր, այնպիսի հայտնի առողջարաններով, ինչպիսիք են Ջերմուկը, Դիլիջանը, որտեղ դուք կարող եք իրականացնել ոչ միայն բուժական թերապիաներ, այլ նաև հիանալ անզուգական բնությամբ և մաքուր օդով։ Ուղևորությունը և հանգիստը Ջերմուկում չի կարող լիարժեք լինել, եթե դուք չայցելեք քաղաքի զարդը համարվող Ջերմուկի ջրվեժը՝ ամենագեղեցիկ վայրերից մեկը Հայաստանում․Այն տպավորիչ է հատկապես գարնանը։
Գարնանային փառատոնները Հայաստանում
Հայաստանը անմոռանալի է գարնանը։
Գարնանային փառատոնները Հայաստանում ձեզ կհաղորդեն լավագույն տպավորությունները և հիշողությունները, որ երբևէ ունեցել եք։ Գարունը հայկական փառատոնների անցկացման ժամանակաշրջան է, որը հիանալի հնարավորություն կընձեռնի զգալ հայակական մշակութային ոգին և շունչը։ Փառատոնները անցկացվում են ինչպես Երևանում, այնպես էլ հարակից շրջաններում։
2024 թվականի գարնանը երրորդ անգամ կանցկացվի Գինու փառատոնը Հայաստանում։
Միջոռացման նպատակը ուղղված է զբոսաշրջության զարգացմանը, որը հնարավորություն կտա ճանաչելի դարձնել երկիրը, որպես գինեգործական մշակույթի ամենահին օջախներից մեկը։ Այս տարի այն անցկացվելու է մայիսի առաջին օրերին Սարյան փողոցում։ Դուք կկարողանաք համտեսել հազարմայ պատմությամբ և փորձով հագեցած հայկական գինու տեսակները։
Փառատոնի ժամանակ կկազմակերպվեն մաստեր-կլասներ, որոնց հնարավորություն կտան ականատես լինելու գինու մզման, ինչպես նաև լավաշի թխման արարողակարգերին։Միջոցառմանը ականատես կլինեք նաև ազգային երգ ու պարի հետաքրքիր արարողությունների։
Ավելացրեք երջանկության մի կաթիլ ձեր հանգստին։
Տոլմայի փառատոն
Տոլմայի փառատոնը հիմնվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին <<Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման>> կազմակերպության անմիջական միջնորդությամբ։ Փառատոնի հիմնական նպատակը հայկական խոհանոցի և ազգային ուտեստների ճանաչելի դարձնելն է ամբողջ աշխարհում։
Միջոցառումը համեմվում է հետաքրքիր մրցույթներով, որին ներկա են լինում երկրի լավագույն խոհարարները և խոհանոցային ոլորտի մասնագետները։ Նրանք ներկայացնում են տոլմայի պատրաստման եղանակների,հմպտությունների և մրցույթի արդյունքում գնահատում կատարված բոլոր աշխատանքները։ Հաշվի առնելով այն փաստը, որը գինու փառատոնը համընկնում է << Ոսկե Ծիրան>> ամենամյա կինոփառատոնի հետ, ինչպես նաև լինում են հյուրեր կինոփառատոնից և այն ներկայացնող, ապա կարող ենք ասել որ գինու փառատոնը մի մասն է կազմում << Ոսկե Ծիրան >> - ի։
Հանգիստ կդառնա լիարժեք և իրական միայն այն դեպքու, երբ դուք մասնակիցը լինեք հայկական մշակույթի և խոհանոցի միաձուլմանը։
Գարունը անմոռանալի է դարձնում Հայաստանը, իսկ գարնանային ուղևորությունը Հայաստանում, անշուշտ, կդասվի ձեր լավագույն հիշողությունների ցանկին։
Բաց մի թողեք պահը և վայելեք լավագույն պահերը հենց վաղը։
Եղանակը Հայաստանում գարնանը
Եղանակը Հայաստանում գարնանը անմոռանալի կլինի ձեր հանգստի կազմակերպման համար՝ մանավանդ հեքիաթային քաղաք Երևանում։ Բոլոր եղանակները յուրովի գեղեցիկ կկազմակերպեն ձեր հանգիստը Հայաստանում, սակայն գարունը կտարբերվի իր լինելիությամբ։
Այն ձեր առաջ կբացի ծաղկաշատ, գունագեղ մի աշխարհ, որի յուրաքանչյուր անկյունում ականատես կլինեք կանաչապատ այգիների, մարդկանց ջերմության և լուսավոր փողոցների։ Մեր լեռնային երկիրը անհամեմատելի գեղեցիկ է հատկապես գարնան առաջին ամսում՝ մարտին։ Տեղաբնակները ապրիլը համարում են գարնան ամենահաճելի ժամանակահատվածներից մեկը, երբ հասանելի է արևի ջերմությունը։ Այն հնարավորություն կտա ազատ շրջել Երևանյան փողոցներով, հիանալ գեղեցիկ տեսարաններով և, նույնիսկ, ըմպել մեկ գավաթ անմոռանալի սուրճ։
Մայիսը՝ զբոսաշրջային հոսքերով ամենահագեցած ամիսն է Հայաստանում: Վայելեք ձեր գարնանային արձակուրդները լավագույն կերպով։