Չնայած նրան, որ Հայաստանը փոքր երկիր է այն անասելի հարուստ է զարմանահրաշ պեյզաժներով և բնության անկրկնելի գեղեցկությամբ, որոնք արբեցնում և գերում են իրենց ճանապարհորդներին ստիպելով հետ վերադառնալ այս հին և պատմական երկիրը նորից ու նորից։
Concierge Travel Armenia-ն հանդիսանալով լավահույն տուր օպերատորներից մեկը Հայաստանում նաև մատուցում է կոնսիորժ ծառայություններ ամբողջ աշխարհում։ Ընկերությունը ունի իր ավտոպարկը Երևանում, նաև Փարիզում։ Concierge Travel Armenia-ն տրամադրում է վարձակալությամբ մեքենաներ ինչպես վարորդով, այնպես էլ առանց վարորդ մոլորակի ցանկացած կետում։ Առանց վարորդ վարձակալությաունը իհարկե ունի իր առավոլությունները․կարելի է գնալ ցանկացած ուղղությամբ և ցանկացած ժամի առանց տարածքային և ժամանակային սահմանափակումների։ Հայաստանում սովորաբար վարձակալվում են մեքենաներ անսահմանափակ վազքով, իսկ այլ երկրներում կան վազքի սահմանափակումներ։
Վարձակալե՛ք մեքենաներ մոլորակի ցանկացած կետում Concierge Travel Armenia-ի հետ միասին և բացահայտեք մեր զարմանահրաշ մոլորակի գեղեցկությունները։
Ավտոմեքենայի ընտրություն Հայաստանում ճանապարհորդելու համար
Ժամանակակից աշխարհում մեքենայի առկայությունը դարձել է անհրաժեշտություն յուրաքանչյուրի կյանքում։ Մեքենայով շրջագայելիս դուք խնայում եք Ձեր ժամանակը։ Concierge Travel Armenia-ն առաջարկում է հարմարավետ և ժամանակակից մեքենաների վարձակալություն Հայաստանում։ Մեր մեքենաներից շատերը տրվում են վարձով անսահմանափակ վազքով, ինչի շնորհիվ կարելի է հանգիստ երթևեկել Հայաստանով մեկ և բացահայտել նրա անզուգական գեղեցկությունը։ Հայստանը լեռնային երկիր է և եթե դուք պլանավորում եք ճանապարհորդել այս հինավուրց երկրի տարբեր շրջաններով, մենք խորհուրդ ենք տալիս վարձակալել SUV 4x4 մեքենաներ։ Եթե դուք աշխատանքի բերումով եք Հայաստանում և մեքենան անհրաժեշտ է մայրաքաղաքի սահմաններում, մենք առաջարկում ենք վարձակալել բարձր դասի մեքենաներ ինչպես վարորդով այնպես էլ առանց վարորդի։
Մեր ընկերությունը սիրով կօգնի Ձեզ գտնել մեքենայի համապատասխան տարբերակ, որը կհամապատասխանի Ձեր ցանկություններին և պահանջներին։
Մեքենայի ընտրությունը համարվում է անմոռանալի հանգստի հիմնական բաղկացուցիչ մասը։
Ճանապարհորդության երթուղիների ընտրություն
Մենք սիրով կօգնենք Ձեր երթուղին կազմել ելնելով Ձեր նախընտրություններից և խորհուրդ կտանք տվյալ երթուղուն ամենահամապատասխան մեքենան։
Հայաստանում կարելի է կազմակերպել տարբեր տուրեր՝ եկեղեցական, արկածային, էքստրեմալ և այլն։
Հայաստանը հանդիսանալով քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը համարվում է բազմադարյան եկեղեցիների և վանքերի օջախ։ Յուրաքանչյուր շրջանում, քաղաքում և անգամ փոքրիկ գյուղերում կա եկեղեցի, մատուռ ՝ իրենց յուրօրինակ պատմություններով․ կարելի է կառուցել հետաքրքիր երթուղի Հայաստանի կախարդական վանքերով և եկեղեցիներով։
Հայաստանում կարելի է նաև վայելել էքստրեմալ զբոսաշրջությունը։ Կարող եք զբաղվել լեռնագնացությամբ, լողալ լեռնային գետով, դահուկներ և սնոուբորդ վարել և իհարկե բարձունքից վայելել անզուգական տեսարանները։
Ճանապարհորդե՛ք Հայաստանով, բացահայտեք նրա գեղեցկությունը, վարձակալեք մեքենա, ինչն էլ իր հերթին կդարձնի Ձեր ճանապարհորդությունը առավել հարմարավետ և հետաքրքիր։