Երբեմն ուղղակի ուզում ես կտրվել ամեն ինչից և մեկնել ճանապարհորդության։ Սակայն ուսումը, աշխատանքը թույլ չեն տալիս մեզ ցանկացած պահի գնալ այն վայր, որտեղ մեր սիրտն է ցանկանում, որտեղ կարող ենք լիարժեք հանգստանալ և վայելել կյանքի ամեն վայրկյան։
Մենք գտել ենք Ձեզ համար իդեալական տարբերակ – հանգստյան օրերը կարող եք անցկացնել Հայաստանում! Ընդամենը մի քանի օր, և դուք կարող եք վայելել լիարժեք հանգիստը Հայաստանում, հանգիստ ամենօրյա հոգսերից։ Կմասնակցեք բազմատեսակ էքսկուրսիաների, որոնց շնորհիվ կծանոթանաք հայկական մշակույթին, ամենահամեղ խոհանոցին և իհարկե կզգաց Հայաստանի մեծ սրտի զարկերը։ Հայաստանում Ձեզ սպասում է հիանալի եղանակ, բարեհամբյուր և ջերմ մթնոլորտ, որը կստանաք հենց հյուրընկալ հայերից։
Մոսկվայից դեպի Երևան ժամանում են օրական առնվազն 4-5 ինքնաթիռներ։ Ի՞նչն է խանգարում գնել տոմս և անցկացնել անմոռանալի հանգիստ Հայաստանում։ Չէ որ Հայաստանը, ոչ միայն երկիր է գեղեցիկ տեսարժան վայրերով, այլև առաջարկում է հարմար գներ ամենատարբեր տուրերի և էքսկուրսիաների համար։
Վայելեք Ձեր հանգստյան օրերը Հայաստանում 2024 թվականին և ծանոթացեք այս հնամյա երկրի գեղեցկությանը։
Հանգստյան օրերին անցկացվող տուրերը Հայաստանում
Ամենահետաքրքիր տուրերը, ամենատարբեր ուղղություններով և, իհարկե, ամենահարմար գներով, կարող ենք առաջարկել Ձեր հանգստյան օրերի համար։
Մեր կայք էջում կարող եք գտնել WEEKEND տուր և, իհարկե, մի քանի եռօրյա տուրերի տարբերակներ, որոնք ներառում են էքսկուրսիաներ Հայաստանի՝ զարմանահրաշ տեսարժան վայրերով, Երևանից ոչ հեռու։
Միայն մնում է գնել տոմս Մոսկվայից կամ այլ քաղաքներից, որտեղից որ կա չվերթ դեպի Երևան, ընտրեք Ձեր նախընտրած տուրը և անցկացրեք անմոռանալի հանգիստ Հայաստանում։ Չէ որ Հայաստանը հենց այն երկիրն է, որը զարմացնում և հիացնում է իր գեղեցկությամբ տարվա ցանկացած եղանակին անկախ եղանակային պայմանների․․․ Եվ իհարկե սա այն երկիր է, որտեղ կլիման միշտ մեղմ է։ Արևոտ գարուններ, տաք ամառներ, թավշյա աշուններ և ձնառատ ձմեռներ։
Ճանապարհորդեք դեպի Հայաստան 2024 թվականին, վայելեք Ձեր անմոռանալի հանգիստը, բացահայտեք Հայաստանի գեղեցկությունը և փորձեք չսիրահարվել այս զարմանահրաշ արևոտ երկրին, եթե, իհարկե կարող եք։
Ի՞նչ կարելի է տեսնել Հայաստանում հանգստյան օրերին
Թեպետ Հայաստանը փոքր երկիր է, բայց այն հարուստ է գեղեցիկ տեսարժան վայրերով և համապատասխանաբար անհնար է կազմեր եռօրյա տուր, որը կներառի իր մեջ այնքան էքսկուրսիաներ,որոնց միջոցով դուք կկարողանաք տեսնել այս հնամյա երկրի բոլոր գեղեցիկ վայրերը։ Բայց, իհարկե, եռօրյա տուրը կարող է իր մեջ ներառել հիմնական տեսարժան և տուրիստական վայրերը Երևանում և Երևանից ոչ հեռու վայրերում։
Հանգստյան օրերի ընթացքում կարող եք զբոսնել Երևանի վարդագույն շենքերով լի փողոցներով։ Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ կարող եք վայելել Երևանի հրաշալի տեսարանը վերևից, որը բացվում է Կասկադից և, իհարկե, այցելել Մատենադարան։ Շարունակելով Ձեր եռօրյա տուրը՝ հրաշալի տուրը, կարող եք այցելել նաև Գառնի Գեղարդ, ինչպես նաև տեսնել Քարերի Սիմֆոնիայի գեղեցկությունը, և վայելել Արարատ լեռան անզուգական տեսարանը, որը բացվում է Չարենցի կամարից։
Ամփոփելով Ձեր եռօրյա տուրը, կիրակի օրը կարող եք այցելել Էջմիածին և շրջայց կատարել եկեղեցիներով՝ Սուրբ Հռիփսիմե և Գայանե և իհարկե Էջմիածնի Մայր Տաճարը, շարունակելով կարող եք այցելել Զվարթնոցի տաճար և Խոր Վիրապ, որը հանդիսանում է ՝ հնամյա հայկական տաճար։ Եվ դրանից հետո միանգամից կարող եք ուղևորվել օդանավակայան։ Հիանալի տարբերակ տեսնել ավելին՝ չկորցնելով գեթ 1 վայրկյան Ձեր թանկագին ժամանակից։
Ճանապարհորդեք դեպի Հայաստան 2024 թվականին և ձուլվեք նրա գեղեցկության հետ։