Ռուսաստանից որտեղ կարելի է գնալ առանց վիզայի և միջազգային ռուսական անձնագրի

Այսօր Ռուսաստանից Հայաստան կարող եք գալ առանց հավելյալ խնդիրների, առանց վիզայի և միջազգային ռուսական անձնագրի, և նույնիսկ առանց լեզվի իմացության, պարզապես գնելով տոմս և տրամադրելով COVID-19-ի PCR թեստի բացասական արդյունքը հաստատող տեղեկանք կամ COVID-19 կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստումը հաստատող տեղեկանք։ 

2022 թվականին Ռուսաստանից հնարավոր է կազմակերպել հետաքրքիր ճամփորդություն դեպի Հայաստան՝ անմոռանալի ճանապարհորդություն ամբողջ ընտանիքով այս պատմական երկիր։

prilet-armenia.jpg 93.65 KB


Ռուսների՝ Հայաստանում մնալու առավելությունները 


Հայաստանը լեռնային երկիր է՝ զարմանալի գեղեցկություններով։ Հայաստանում ռուսների առաջին և ամենակարևոր առավելությունն այն է, որ ռուսերենը, թեև ոչ պաշտոնապես, երկրորդ մայրենի լեզուն է, իհարկե հայերենից հետո, ինչը թույլ է տալիս ռուսներին ապահով ճանապարհորդել պատմական այս երկրում՝ առանց հայերենի իմացության: 

Երկրորդ առավելությունն այն է, որ Հայաստանն ինքնին բավականին բյուջետային երկիր է, և դուք կարող եք գտնել ոչ միայն բյուջետային կացարաններ, այլև հետքարքիր ժամանց անցկացնել: 

Ռուսների համար ոչ պակաս կարևոր առավելություն է նաև այն, որ ՌԴ քաղաքացիների համար Հայաստան մուտքն առանց վիզայի է, ինչի շնորհիվ նրանք կարող են ոչ միայն ապահով թռչել Հայաստան՝ առանց վիզայի, առանց միջազգային անձնագրի, առանց որևէ խնդրի, ամբողջ ընտանիքով։ Մեկ տարվա ընթացքում կարող են նաև 180 օր մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ եթե ցանկանում են ավելի երկար մնալ, պարզապես պետք է Հայաստանում բնակության թույլտվություն ստանան։ 

Չմոռանանք նաև, որ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում հեշտությամբ կարող են պատվաստվել Moderna կամ AstraZeneca պատվաստանյութերով, ստանալ վկայական և մեկնել աշխարհի այլ երկրներ։ 

Ճանապարհորդեք Հայաստան 2022 թվականին և թող ձեր հանգիստն այս պատմական երկրում դառնա անմոռանալի:

prilet-armenia-1.jpg 249.01 KB


Բնակարանային, կացարանի որոնում Հայաստանում 


Ընդհանրապես ընդունված է, որ տեղավորման ամենահարմար տարբերակը հյուրանոցներում տեղավորումն է, որտեղ հյուրերը կգտնեն մաքուր սենյակներ, սենյակում մատուցվող համեղ սնունդ, մարզասրահ, սպա և ֆիթնես կենտրոն, բար, և այս ամենը հենց հյուրանոցում: Վերոհիշյալ բոլորը իսկապես հարմար են, բայց, եթե երկարաժամկետ կացարան է անհրաժեշտ, դա ամենաբյուջետային տարբերակը չէ: Հայաստանում դուք կարող եք երկարաժամկետ վարձակալել տներ և բնակարաններ ինչպես քաղաքի կենտրոնում, այնպես էլ ծայրամասերում, ինչպես նաև Հայաստանի այլ մարզերում։ 

Իսկ ավելի լավ է կացարան փնտրել Ջրվեժում, Աբովյանում, Էջմիածնում, Ծաղկաձորում, քաղաքներ, որոնք գտնվում են մայրաքաղաքից 12-60 կմ հեռավորության վրա, իսկ բնակարանների գները շատ ավելի ցածր են։ Միարժամանակ կարող եք և՛ խնայել գումար, և՛ զերծ մնալ քաղաքի աղմուկից։ 

Նաև, եթե ձեր հանգիստը կապված չէ Հայաստանի մայրաքաղաքի հետ, կարող եք տներ և բնակարաններ վարձել Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Գյումրիում, ինչպես նաև Դիլիջանում՝ քաղաքներ, որոնք ձեզ կարող են հիացնել։ 

Concierge Travel Armenia-ն կօգնի Ձեզ գտնել բնակարանների և առանձնատների լավագույն տարբերակները Հայաստանի ցանկացած կետում։
Դուք կարող եք գտնել բնակարանների հասանելի տարբերակներն մեր Telegram-յան ալիքում, և կապ հաստատել մեզ հետ ցանկացած հարցերի դեպքում՝

Ճանապարհորդե՛ք Հայաստան հենց հիմա 2022 թվականին և բացահայտե՛ք նրա ողջ երկրային գեղեցկությունը։