2024 թվականի Ձեր ճանփորդությունը հենց Հայաստան մենք կդարձնենք անմոռանալի։
Հայաստանը հնագույն և հարուստ պատմություն ունեցող երկրներից մեկն է։
Հայաստանը հայտնի է իր հրաշագեղ տաճարներով, բազմաթիվ թանգարաններով, զարմանալի մշակույթով և յուրահատուկ շենքերով և շինություններով։
Հայաստանը նաև ընդունված է անվանել քարերի երկիր։ Եվ կարծես այդ քարերի մեջ պահված է ամբողջ հայ ազգի պատմությունը։ Նրանք լուռ են սակայն ավելի շատ բան գիտեն մեր մասին, քան մենք ինքներս։
Հայաստանը հնարավորություն է տալիս վայելել Ձեր հանգիստը հենց իր ժայռոտ տաճարներում, վանքերի բլուրների վրա, որտեղ գրեթե միշտ հանգիստ է և ոչ մարդաշատ:
Ճանապարհորդությունը դեպի երազանքների իրականացման երկիր՝ Հայատան, հնարավորություն կտա Ձեզ բացահայտելու մեր երկրի ամեն մի գողտրիկ անկյուն։
Հայաստան - թանգարան է բաց երկնքի տակ
Հայաստանը ամենահին երկրներից մեկն է, որը իր սրտի խորքում պահում է մի մեծ գանձարան։ Եվ կիսվում է այդ գանձարանով բոլոր նրանց հետ ովքեր ուզում են բացահայտել իրեն։ Հայաստանը հարուստ է իր անչափ գեղեցիկ տաճարներով, հեքիաթ պարունակող վայրերով։ Հավատացած եղեք Հայաստանի ամեն մի պատմական անկյուն Ձեզ թույլ կտա, զգալու՝ կարծես դուք գտնվում եք պատմական մի շատ կարևոր իրադարձության կիզակետում և ավելին դուք Ձեզ կզգաք դրա մասնակից։
Դեպի Հայաստան Ձեր ճանապարհորդությունը կբացահայտի Ձեզ համար շատ հին և դարեր անցած գաղտնիքներ և պատմություւներ։
Հավատացած եղեք,որ Ձեր հանգիստը Հայաստանում մենք կդարձնենք անմոռանալի։
Հայաստանի բնությունը
Գաղտնիք չէ, որ Հայաստանի բնությունը միշտ գրավել է իր գեղեցկությամբ տարվա բոլոր եղանակներին։ Հայաստանի գետերը, լճերը, կանաչապատ անտառները բոլորին ստիպում են ընկնել մի աշխարհ որը կոչվում է հեքիաթ։ Այստեղ բոլորն իրենց զգում են մի գեղեցիկ հեքիաթի հերոս, որտեղ անպայամն իրենց բոլոր երազանքները կիրականանան ճանապարհորդության ընթացքում։
Հայաստանը ամբողջ աշխարհին հայտնի է իր լեռներով։ Հայաստան սասելիս բոլորը կարծես պատկերացնում են Արարատ լեռը, որը իր ամրությամբ պաշտպանում է իր հայրենիքը բոլոր վտանգներից։ Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է։
Կա մի լեգենդ Արագած և Արարատ լեռան մասին։ Լեգենդի համաձայն Արարատը և Արագածը սիրով քույրեր էին։ Բայց մի օր նրանք սկսեցին վիճել այն հարցի շուրջ, թե ով է իրենցից ավելի գեղեցիկ և սկսվեցին նրանց միջև երկարատև վիճաբանությունները։ Մարութասար լեռը փորձում էր հաշտեցնել քույրերին, սակայն ապարդյուն։ Եվ այս իսկ պատճառով Մարութասարը որոշում է նրանց անիծել, որ էլ երբեք նրանք չհանդիպեն։ Եվ ինչպես հասկանում ենք անեծքը իրականացավ։
Մենք սիրով կկազմակերպենք Ձեր 2024 թվականի հանգիստը Հայաստանում։ Որպեսզի դուք էլ դառնաք այս հրաշք բնության մի մասնիկը։
Հայաստանի եղանակը
Տարվա բոլոր եղանակները Հայաստանում հեքիաթային են, և բոլորն էլ հիանալի են այցելելու համար։
Ձմռան հանգիստը Հայաստանում Ձեզ հնարավորություն կտա ծանոթանալու հեքիաթային միջավայրի հետ, որը տիրում է այստեղ։ Հնարավորություն կտա նաև զբաղվելու ձմեռային սպորտով։
Հայաստանը կբացի Ձեզ համար ձմռան հեքիաթային աշխարհը։ Հայաստանում ձմռանը իրենց բոլորը զգում են մի հեքիաթի հերոս, Հայաստանը բոլորի համար դառնում է սառցե ամրոց, իսկ մարդիկ այդ սառցե ամրոցի բնակիչները։ Առավոտյան պատուհանից այն կողմ պարում են ձյան փաթիլները,որոնք կարծես երկնքից թափվող ադամանդներ լինեն։ Ձյունը իր հետ մաքրում է բոլոիս վատ տրամադրությունը և վատ մտքերը։ Հաղորդում է մեզ ճերմակ մաքրություն և հրաշալի տրամադրություն։
Հեքիաթային ձմռանը գալիս է փոխարինելու սիրով լի գարունը, երբ հալվող ձյան տակից դուրս են գալիս առաջին ձնծաղիկները, որոնք իրենց արևոտ և փոքրիկ գլխիկներով մի նոր շունչ են հաղորդում բոլորիս։ Արևի ջերմ շողերը ջերմացնում են բոլորիս և շշնջում են մեզ, որ բացենք բոլորս պատուհանները, չէ որ ԳԱՐՈՒՆ Է ԵԿԵԼ։ Թռչունները իրենց երգով կարծես բացում է դռները Հայստանի զբոսաշրջիկների համար։
Հանգիստը Հայաստանում հիմանակնում հրաշալի է ամռանը, երբ հնարավոր է այցելել Հայաստանի բոլոր հեքիաթային վայրերը։
Կարելի է ասել որ դրախտային ժամանակը զբոսաշրջիկների համար Հայաստան այցելելու, աշունն է, երբ տիրում է հիանալի եղանակ, և մեր հյուրերը կարող են ծանոթանալ մեր ամենահամեղ մրգերի հետ։
Հայաստանը հրաշալի է տարվա բոլոր եղանակներին։ Հավատացած եղեք Ձեր ուղևորությունը Հայաստան անվերջ դաջված կլինի Ձեր հիշողությունների մեջ։
Հին պատմական ժառանգություն
Հայաստանը հարուստ պատմություն և պատմական ժառանգություն ունեցող երկիր է:
Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն 301 թ. -ին, և այդ պատճառով հայկական վանքերը Հայաստանի հիմնական ժառանգությունն են:
Հայաստանի յուրաքանչյուր վանք իր բոլոր հյուրերի առաջ բացում է հրաշքների մի աշխարհ։
Հայաստանն ունի ուխտագնացության տուրիզմի զարգացման բոլոր հեռանկարները, և արդեն այս տարվա 2024-ին մենք ձեզ հրավիրում ենք դառնալ կրոնական շրջագայության մի մաս:
Մշակույթ և արվեստ
Դարերի ընթացքում հայերը ստեղծեցին յուրահատուկ և հիանալի մշակույթ, և նույնիսկ այն ժամանակ, երբ երկիրը կանգնած էր ոչնչացման փաստի առաջ, բոլոր հայերը փորձեցին փրկել և պահպանել հայկական մշակույթի յուրաքանչյուր անտեսանելի մասնիկ: Արվեստը միշտ դրանում հատուկ տեղ է գրավել: Հայ վարպետների գործերը կարելի է գտնել Երևանի ազգային պատկերասրահում:
Հայաստանը նաև հայտնի է իր զարմանահրաշ գեղեցկությամբ գորգերով: Դրանք ստեղծվել են հնագույն ժամանակներից, և մինչ այժմ գորգերի վրա զարդանախշերով գրված է մեր երկրի պարմությունները։
Հայաստանի ամեն մի անկյուն պահում է մեր մշակույթը։
Հայերն ու նրանց հյուրընկալությունը
Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, ովքեր հայտնի են իրենց քրտնաջան աշխատանքով և հյուրընկալությամբ: Սա մի ժողովուրդ է իր դարավոր ավանդույթներով և զարմանալի մշակույթով:
Հայաստանում զբոսաշրջության զարգացման շնորհիվ ամբողջ աշխարհում հայտնի դարձավ հայերի հյուրընկալությունը, զբոսաշրջիկների նկատմամբ տեղի բնակիչների ջերմ վերաբերմունքը, մենք մեր ամեն մի հյուրի ընդունում ենք մեզ հարազատ, և դարձնում ենք Հայաստանի մի մասնիկ։
Հայաստանին հաջողվեց պահպանել իր իսկական հոգևոր հարստությունը` կրոնը, մշակույթը, ազգային դարավոր ավանդույթները, երաժշտությունն ու պարերը, այն ամենը, ինչը հայերին դարձնում է հայ։
Հայկական Խոհանոց - մրգեր, բանջարեղեն և իհարկե գինի
АՀայկական խոհանոցը յուրահատուկ է, աշխարհի ոչ մի անկյունում չի կարելի վայելել իսկական հայկական ուտեստներ, ինչպիսիք են տոլման, խաշը, ղափաման, խորովածները և այլն:
Հայկական խոհանոցը ավանդույթները սկիզբ են առնում հնագույն ժամանակներից:
Հայկական խոհանոցը լավ հիմք է այս պատմական երկիր այցելելու համար:
Հայաստանը հայտնի է նաև իր հյութալի մրգերով և բանջարեղեններով:
Հայաստանի խորհրդանիշներից մեկը ծիրանն է, որի մեջ կարծես մտած լինի արևի շողերը։
Հայաստանը նաև գինեգործության հնագույն օրրաններից է: Այս տարի 2024-ին կանցկացվի չորս գինու փառատոններ՝ Երևանում, Աշտարակում, Արցախում և Արենիում:
Փառատոններում ներկայացված կլինեն հազարամյա պատմություն ունեցող գինիներ, որոնք երկար տարիների փորձի արդյունք են:
Բաց են բոլոր դռները Հայաստանի զբոսաշրջիկների համար։ Դարձրեք Ձեր հանգիստը Հայաստանում անմոռանալի։
Սևանալիճ
Սևանը Հայաստանի միակ լիճն է, որը դասվում է խոշոր լճերի շարքը: Այն Հայկական լեռնաշխարհի 3 խոշոր լճերից է, որոնց հնում հայերը ծով էին անվանում (Սևանը ունեցել է Գեղամա ծով և Գեղարքունյաց ծով անունները): Այն ամենախոշոր լիճն է Կովկասում, ինչպես նաև աշխարհի քաղցրահամ ամենաբարձր մեծ լճերից է: Լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ Սևան և Փոքր Սևան: Դրանք իրար են միանում մոտ 5կմ լայնության նեղուցով, որը գտնվում է Արտանիշ և Նորադուզ թերակղզիների միջև։
Բաց մի թողեք հնարավորությունը վայելեու Սևանալճի հանգստությունը։
Եվ իհարկե մեր վարդագույն Երևանը
Ինչպես բոլորիս հասյտնի է Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։
Քաղաք, որը մեծ է Հռոմից շուրջ 29 տարի։
Մեր վարդագույն գեղեցկուհին, ում շենքերը անգամ մթության մեջ են արտացոլում իրենց վարդագույն երանգները։
Հայաստանի մայրաքաղաքը աշխարհի հարյուր անվտանգ քաղաքներից մեկն է, և Երևանի յուրահատուկ առանձնահատկությունն են փոքրիկ շատրվանները խմելու ջրով, որոնք կարելի է գտնել քաղաքի ցանկացած վայրում։
Մենք կկազմակերպենք Ձեր 2024 թվականի ճանապարհորդությունը Հայաստան, մենք կայցելենք և կբացահայտենք Ձեզ համար մեր սրտի մայրաքաղաք՝ Երևանի բոլոր գաղտնիքները։