Շրջագայություններ և էքսկուրսիաներ գինու օրերի ընթացքում։ Գինու օրերը Երևանում 2024 թվականին անցկացվում են հունիսի 7-ից հունիսի 9-ը մայրաքաղաքի կենտրոնական հատվածում, ինչը թույլ է տալիս կազմակերպել մի շարք հետաքրքիր էքսկուրսիոն ծրագրեր Հայաստանով մեկ։
Քանի որ գինու փառատոնը անցնում է Երևանի կենտրոնական փողացի երկայնքով՝ Սարյան փողոցով, կարող եք հեշտությամբ նաև զբոսնել Երևանի շատ հայտնի փողոցներով։ Կարող եք քայլել Հանրապետության հրապարակով, որտեղ կզգաք Հայաստանի զարկերակը, կայցելեք Կասկադ, որտեղից բացվում է քաղաքի հիասքանչ տեսարան, կշրջեք նաև Երևանին կոլորիտին բնորոշ բակերով, Ակադեմիական թատրոնի բակով, որտեղ կանգնեցվել են հայ մեծերի հուշարձաններ, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Սպենդիարյանը և Հովհաննես Թումանյանը ։ Իսկ շրջայցից հետո կարելի է քայլել Երևանի գինու փողոցով և վայելել անզուգական գինիների համը։
Կարող եք քայլել Հանրապետության հրապարակով, որտեղ կզգաք Հայաստանի զարկերակը, կայցելեք Կասկադ, որտեղից բացվում է քաղաքի հիասքանչ տեսարան, կշրջեք նաև Երևանին կոլորիտին բնորոշ բակերով, Ակադեմիական թատրոնի բակով, որտեղ կանգնեցվել են հայ մեծերի հուշարձաններ, ինչպիսիք են՝ Ալեքսանդր Սպենդիարյանը և Հովհաննես Թումանյանը ։ Իսկ շրջայցից հետո կարելի է քայլել Երևանի գինու փողոցով և վայելել անզուգական գինիների համը։
Կարող եք նաև մասնակցել գինու փառատոնին և այն համատեղել Հայաստանի այնպիսի տեսարժան վայրերի այցելության հետ, ինչպիսիք են Գառնին, Գեղարդը, Քարերի սիմֆոնիան, Չարենցի կամարը, Սևանը, Խոր Վիրապը և այլ հրաշալի վայրեր։
Ճամփորդե՛ք այս զարմանահրաշ երկրում, զգացե՛ք հայկական գինիների անզուգական համը, վայելե՛ք հայկական խոհանոցի անմոռանալի համը և վստահ եղեք, որ այս ճամփորդությունը ձեր հիշողության մեջ կմնա շատ ու շատ տարիներ: