Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Սիրով հրավիրում ենք Ձեզ աշխարհահռչակ կոմպոզիտոր, հայ ժողովրդի մեծ զավակ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան: Այստեղ Դուք կարող եք ըմբոշխնել մաեստրոյի անմահ երաժշտության հոգեզմայլ հնչյունները, ճարտարապետական յուրահատուկ ոճով և ինքնատիպությամբ աչքի ընկնող ցուցասրահներում և հուշատանը կարող եք տեսնել հազվագյուտ և բացառիկ արժեք ներկայացնող ցուցանմուշներ, որոնք կպատմեն Ձեզ մեծ արվեստագետի ու քաղաքացու բեղուն ու իմաստալից կյանքի անվանի մարդկանց հետ հետաքրքիր հանդիպումների, հիշարժան դեպքերի, իրադարձությունների մասին: