Հայոց ցեղասպանությունը ցավալի և անվիճելի փաստ է:
«Ցեղասպանություն» տերմինը գալիս է հունարեն բառերի միաձուլումից, ինչը նշանակում է ցեղի ոչնչացում:
Հայոց ցեղասպանությունը Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության կողմից հայ բնակչության կոտորածն է: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է Երևանում:
Թանգարանը կառուցված է Ծիծեռնակաբերդի բարձրունքում վեր խոյացող ցեղասպանության հուշահամալիրից ոչ հեռու: Այն երկհարկանի է: Երկրորդ հարկում գտնվում է ցուցասրահը, իսկ առաջին հարկում` գրադարանը, փաստաթղթերի պահոցը, հանդիպումների դահլիճը և հայոց ցեղասպանության հարցերով զբաղվող գիտահետազոտական կենտրոնը: Մշտական ցուցադրության նմուշների թվում են փաստաթղթեր, լուսանկարներ, նահատակների անձնական իրեր: