ԿԱՍԿԱԴ

Հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետնամասում է գտնվում հանրահայտ “Կասկադ” համալիրը, որի հեղինակներն են` Ջ.Թորոսյանը, Ս.Գուրզադյանը և Ա.Մխիթարյանը: Այն աստիճանավոր անցումների, շատրվաների ու ծաղկանոցների մի համակարգ է, ինչպես նաև տրանսպորտային միջոց, որը Երևանի կենտրոնը կապում է Հաղթանակի զբոսայգու հետ: Համալիրի կառուցումը սկսվել է 1970թ.-ին, ավարտվել`2009-ին:
Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների` Լինն Չադվիկի և Ֆերնանդո Բոտերոյի աշխատանքները, խաչքարեր և հարթաքանդակներ: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան` Երևանի համայնապատկերը, որտեղից երևում է քաղաքն ամբողջությամբ: Հինգերորդ աստիճանը իրենից ներկայացնում է տարածություն, սահմանափակված 15 սյուներով` խորհրդանշելով պատմական Հայաստանի անցյալը:
Համալիրի տարածքում է գտնվում Գաֆեսճյանի թանգարան-հիմնադրամը, որը հիմնվել է 2002թ.:
Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով և հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով ու Արարատ լեռան հիանալի տեսարանով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամնեասիրված վայրերից մեկն է:
Համալիրի գլխավոր գաղափարը ազգային վերածննդի արտահայտումն է: Այդ գաղափարը իրականություն դարձնելու համար օգտագործվել են ճարտարապետական ամենատարբեր ձեւեր եւ գեղարվեստական արտահայտչամիջոցներ: